Կոուտինյոյին ժամանակ է պետք. Ռոբեն

26 Օգոստոսի 2019 14:10
Կոուտինյոյին ժամանակ է պետք. Ռոբեն

Մյունխենի «Բավարիա»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը խոսել է կատալոնական «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի՝ «Բավարիա» տեղափոխության մասին:

«Կոուտինյոն մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստ է: Նրան ժամանակ է պետք «Բավարիա»-ի խաղին ադապտացվելու համար: Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց Կոուտինյոն շատ հանդիպումների ելք է վճռելու:

«Բավարիա»-ում իմ ամենասիրելի ֆուտբոլիստը Մյուլլերն է: Այն որակները, որն ունի այդ ֆուտբոլիստը, չունի ոչ ոք»,- Ռոբենի խոսքերը փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինյոն «Բավարիա»-ում ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալու վարձավճարով: Բրազիլացի կիսապաշտպանը մյունխենյան ակումբում խաղում է 10 համարի մարզաշապիկով, որը նախկինում պատկանել է Արյեն Ռոբենին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: