«Բավարիա»-ն թոփ ակումբ է մեծ հնարավորություններով. Կոուտինյո

25 Օգոստոսի 2019 11:28
«Բավարիա»-ն թոփ ակումբ է մեծ հնարավորություններով. Կոուտինյո

«Բավարիա»-ի նորեկ Ֆելիպե Կոուտինյոն խոսել է մյունխենյան թիմի կազմում անցկացրած իր առաջին խաղի մասին:

Հիշեցնենք, որ գործող չեմպիոնը 3:0 հաշվով պարտության մատնեց «Շալկե-04»-ին:

«Ես շատ ուրախ եմ, որ նորամուտս նշեցի «Բավարիա»-ի կազմում: Հիանալի երեկո էր և մենք հաղթեցինք: Հիանալի զգացողություններ ունեցա: «Բավարիա»-ն թոփ ակումբ է մեծ հնարավորություններով: Ես այստեղ 3-4 օր եմ, բայց պետք է ավելի լավը դառնամ: Այդ ամենի համար հարկավոր է աշխատել»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: