Սանչոն Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել

24 Օգոստոսի 2019 13:46
Սանչոն Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն մրցել է «Քյոլն»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով՝ Լուսիեն Ֆավրի թիմի հաղթանակով:

«Քյոլն»-ի հետ խաղում «Բորուսիա»-ի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: «Քյոլն»-ին խփած գոլը 15-րդն էր Սանչոյի համար Գերմանիայի առաջնությունում: 19 տարեկան 185 օրեկան հասակում Սանչոն առաջին ֆուտբոլիստն է, ով նմար արդյունքի է հասել:

Հիշեցնենք, որ Սանչոն «Բորուսիա» է տեղափոխվել 2017 թվականին: Նախորդ մրցաշրջանում Դորտմունդյան թիմի կազմում Սանչոն մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 12 գոլի հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: