Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիա»-ն խաղավերջում հաղթանակ կորզեց «Քյոլն»-ից (տեսանյութ)

24 Օգոստոսի 2019 00:25
Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիա»-ն խաղավերջում հաղթանակ կորզեց «Քյոլն»-ից (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 2-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս կամային հաղթանակ տոնեց «Քյոլն»-ի նկատմամբ:

29-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացել է Դոմինիկ Դրեկսլերը: 70-րդ րոպեին պատասխան գնդակը խփել է Ջեյդոն Սանչոն: Խաղավարտից 4 րոպե առաջ դորտմունդցիներին հաշվի մեջ առաջ մղեց Աշրաֆ Հակիմին: 90-րդ րոպեին հյուրերի կազմում 3-րդ գոլը հեղինակեց Պակո Ալկասերը:

Այսպիսով, «իշամեղուներ»-ը երկրորդ անընդմեջ հաղթանակն են տոնում և վաստակած 6 միավորով գլխավորում մրցաշարային աղյուսակը:

«Քյոլն» - «Բորուսիա Դ.»՝ 1:3


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: