Կոուտինյոն բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Կովաչ

23 Օգոստոսի 2019 10:53
Կոուտինյոն բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Կովաչ

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծիք է հայտնել թիմի բրազիլացի նորեկ Ֆիլիպե Կոուտինյոյի վերաբերյալ:

«Ֆիլիպեն դեռ պետք է մարզավիճակ ձեռք բերի: Անձամբ ինքն ինձ ասել է, որ ներկա պահին պատրաստ չէ խաղադաշտում 90 րոպե անցկացնել:

Կոուտինյոն բարձր մակարդակի ֆուտբոլիստ է, ով նաև շատ համեստ մարդ է: Նա իրեն ցուցադրելու կարիք չի զգում»,- ասել է Կովաչը:

Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Բավարիա»-ում ընթացիկ մրցաշրջանը կանցկացնի վարձակալությամբ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: