Կլոպը Կոուտինյոյին համեմատել է Դել Պիեռոյի հետ

22 Օգոստոսի 2019 13:26
Կլոպը Կոուտինյոյին համեմատել է Դել Պիեռոյի հետ

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է արտահայտել Մյունխենի «Բավարիա»-ի նորեկ Ֆիլիպե Կոուտինյոյի խաղի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

«Կոուտինյոն բարձրակարգ ֆուտբոլիստ է, ով կայուն խաղ է ցուցադրում: Կոուտինյոն շատ վտանգավոր է փոքր տարածություններում, սակայն երբ խաղադաշտում կա ազատություն, նրա արագությունն էլ ավելի վտանգավոր է: Դել Պիեռոյից հետո Կոուտինյոն առաջին ֆուտբոլիստն է, ով կարողանում է շատ բարդ իրավիճակներում սուր անկյունից գնդակն ուղարկել մրցակցի տուգանային հրապարակ»,- ասել է Կլոպը:

Ավելի վաղ գերմանացի մարզիչը հայտարարել էր, որ Կոուտինյոյի՝ «Բավարիա» տեղափոխությունը լավ լուր է գերմանական ֆուտբոլի երկրպագուների համար, սակայն Դորտմունդի «Բորուսիա»-ն մտածելու առիթ ունի: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: