Կարծում եմ՝ «Բավարիա»-ում Կոուտինյոն կվերադառնա իր նախկին խաղամակարդակին. Զե Ռոբերտո

21 Օգոստոսի 2019 20:22
Կարծում եմ՝ «Բավարիա»-ում Կոուտինյոն կվերադառնա իր նախկին խաղամակարդակին. Զե Ռոբերտո

«Բավարիա»-ի նախկին կիսապաշտպան Զե Ռոբերտոն կարծիք է հայտնել իր հայրենակից Ֆիլիպե Կոուտինյոյի՝ մյունխենյան գրանդ տեղափոխության վերաբերյալ:

«Կոուտինյոն համաշխարհային մակարդակի խաղացող է, սակայն նա պետք է վերադառնա այն խաղամակարդակին, որն ուներ «Լիվերպուլ»-ում: Նա պետք է ապացուցի, որ լավագույններից մեկն է: Կարծում եմ՝ այդ նպատակին հասնելու համար «Բավարիա»-ն իդեալական վայր է»,- բրազիլացու խոսքերը փոխանցում է Footmercato-ն:

Հիշեցնենք, որ գերմանական ակումբը վարձակակել է 27-ամյա բրազիլացու տրանսֆերն ու մյուս տարի կարող է գնել այն: Մեկ տարվա վարձակալության համար «Բարսելոնա»-ն 8.5 մլն եվրո կստանա:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: