Համոզված եմ իմ նոր թիմակիցներիս հետ կհասնեմ բոլոր նպատակներին. Կոուտինյո

19 Օգոստոսի 2019 17:45
Համոզված եմ իմ նոր թիմակիցներիս հետ կհասնեմ բոլոր նպատակներին. Կոուտինյո

«Բավարիա»-ի նորեկ Ֆելիպե Կոուտինյոն մեկնաբանել է իր տեղափոխությունը գերմանական գրանդ:

«Սա նոր մարտահրավեր է և նոր երկիր: Ես հանդես եմ գալու եվրոպական լավագույն ակումբներից մեկում: «Բավարիա»-ի պես ես նույնպես մեծ հավակնություններ ունեմ: Համոզված եմ իմ նոր թիմակիցներիս հետ կհասնեմ բոլոր նպատակներին»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում մյունխենցիների մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Կոուտինյոն Գերմանիայի չեմպիոնի կազմը համալրել է վարձակալական հիմունքներով, սակայն մրցաշրջանի ավարտից հետո ակումբը հնարավորություն կունենա 120 մլն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: