«Բավարիա»-ի նախագահը կլքի զբաղեցրած պաշտոնը

19 Օգոստոսի 2019 12:19
«Բավարիա»-ի նախագահը կլքի զբաղեցրած պաշտոնը

Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը պաշտոնապես հայտարարել է զբաղեցրած պաշտոնը թողնելու մտադրության մասին, հայտնում է AFP-ն:

67-ամյա Հյոնեսն իր թեկնածությունը չի առաջադարի «Բավարիա»-ի նախագահի առաջիկա ընտրություններում և կգնա թոշակի: Հյոնեսը հայտարարել է, որ չնայած թողնելու է «Բավարիա»-ի նախագահի պաշտոնը, նա շարունակելու է մնալ ակումբի ղեկավարության կազմում:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Հյոնեսը պետությունից հարկեր թաքցնելու մեղադրանքով դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: Բանտից վաղաժամ դուրս գալով՝ Հյոնեսը կրկին վերադարձավ ակումբի նախագահի պաշտոնին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: