Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիա»-ն մեկնարկում է գերվստահ հաղթանակով (տեսանյութ)

17 Օգոստոսի 2019 19:22
Բունդեսլիգա. Դորտմունդի «Բորուսիա»-ն մեկնարկում է գերվստահ հաղթանակով (տեսանյութ)

Բունդեսլիգայի մեկնարկային տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն «Սիգնալ Իդունա Պարկ»-ում 5:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Աուգսբուրգ»-ի նկատմամբ:

Դորտմունդցիների կազմում դուբլ է ձևակերպել Պակո Ալկասերը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ջեյդոն Սանչոն, Մարկո Ռոյսը և Յուլիան Բրանդտը: Հյուրերի միակ գոլը խփեց Ֆլորիան Նիդերլեհները:

Այսպիսով, «մեղուներ»-ը վաստակում են առաջին 3 միավորը և գլխավորում մրցաշարային աղյուսակը:

«Բորուսիա Դ.» - «Աուգսբուրգ»՝ 5:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: