Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը ցանկանում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է La Gazzetta Dello Sport-ը:
33-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է ֆրանսիական «Մոնակո»-ն, սակայն ինքը՝ Մանջուկիչը, ցանկանում է վերադառնալ Մյունխենի «Բավարիա»:
Հիշեցնենք, որ Մանջուկիչը «Բավարիա»-ի կազմում հանդես է եկել 2012-2014 թվականներին:
Նախորդ մրցաշրջանում Մանջուկիչը «Յուվենթուս»-ի կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 10 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ: