Թուրինի «Յուվենթուս»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է վերադառնալ Մյունխենի «Բավարիա», հաղորդում է Football Italia-ն:
«Բավարիա»-ն ներկա պահին բանակցություններ է վարում «Յուվենթուս»-ի հետ Մանջուկիչին 1 տարով վարձակալելու նպատակով: Եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա մրցաշրջանի ավարտին Գերմանիայի չեմպիոնը կկարողանա ձեռք բերել խորվաթ հարձակվողի տրանսֆերային իրավունքը:
Ավելի վաղ Մանջուկիչի տեղափոխությամբ հետաքրքրված էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: