«Բավարիա»-ն այլընտրանք է գտել Սանեին

09 Օգոստոսի 2019 12:26
«Բավարիա»-ն այլընտրանք է գտել Սանեին

«Բավարիա»-ն սկսել է հետաքրքրվել «Ինտեր»-ի եզրային հարձակվող Իվան Պերիշիչի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիները խորվաթին դիտարկում են, որպես «Մանչեսթեր Սիթի»-ի վինգեր Լերոյ Սանեին այլընտրանք, քանի որ վերջինս օրեր առաջ ծանր վնասվածք է ստացել:

«Ներաձուրիներ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր հերթին հույսեր չի կապում 30-ամյա Պերիշիչի հետ և դեմ չէ, որ հեռանա թիմից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: