Կովաչը բացատրել է, թե ինչու է Հյումելսը հեռացել «Բավարիա»-ից

10 Հուլիսի 2019 10:29
Կովաչը բացատրել է, թե ինչու է Հյումելսը հեռացել «Բավարիա»-ից

«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը բացատրել է, թե ինչու է Մատս Հյումելսը հեռացել թիմից:

«Հյումելսն ինձ հարցրեց, թե իրավիճակն ինչպես է լինելու նոր մրցաշրջանում: Մենք Էրնանդեսի տրանսֆերը գնել էինք 80 միլիոն եվրոյով և նրան դիտարկում էինք որպես հիմնական կենտրոնական պաշտպան: Դա նշանակում էր, որ այդ դիրքում պետք է խաղար նրանցից մեկը: Այդ խոսակցությունից հետո Հյումելսը որոշեց հեռանալ»,- խորվաթ մարզչի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: