Ռունին խորհուրդ է տվել Սանչոյին մնալ Դորտմունդի «Բորուսիա»-ում

07 Հուլիսի 2019 14:55
Ռունին խորհուրդ է տվել Սանչոյին մնալ Դորտմունդի «Բորուսիա»-ում

«Դի Սի Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին խորհուրդ է տվել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին չհեռանալ թիմից:

«Կարծում եմ՝ «Բորուսիա»-ն լավ ակումբ է՝ հրաշալի երկրպագուներով: Այնտեղ վստահում են երիտասարդ խաղացողներին, և վերջին 12 ամսվա ընթացքում Սանչոյի առաջընթացն ապացուցում է դա: Նա պետք է ինքն իրեն հարցա տա՝ արդյոք Անգլիայում այդքան խաղաժամանակ կստանա, թե ոչ»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված են 19-ամյա խաղացողի ծառայություններով: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: