Մյուլլերն անհավանական առաջարկ է ստացել Չինաստանից

17 Հունիսի 2019 23:44
Մյուլլերն անհավանական առաջարկ է ստացել Չինաստանից

«Բավարիա»-ի հարձակվող Թոմաս Մյուլլերը կարիերան շարունակելու անսպասելի առաջարկ է ստացել:

Ինչպես հաղորդում է Kicker-ը, Չինաստանի Սուպերլիգայի ակումբներից մեկը, որի անունը չի նշվում, գերմանացուն պայմանագիր է առաջարկում՝ տարեկան 25 մլն եվրո աշխատավարձով:

Նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում:

Հիշեցնենք, որ Մուլլերը մյունխենյան գրանդի գույները պաշտպանում է 2007 թվականից:

Բունդեսլիգայի 2018/19 մրցաշրջանում նա 32 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 6 գոլի ու 9 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: