Լյովը չի բացառել, որ Մյուլերը կարող է վերադառնալ Գերմանիայի հավաքական

01 Հունիսի 2019 14:12
Լյովը չի բացառել, որ Մյուլերը կարող է վերադառնալ Գերմանիայի հավաքական

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը չի բացառել, որ Թոմաս Մյուլերն ապագայում կարող է վերադառնալ ազգային ընտրանի:

«Ներկա պահին մտադիր չեմ հրավիրել Մյուլերին, սակայն ֆուտբոլում ոչնչի վրա չի կարելի 100 տոկոսով վստահ լինել: Կարող եմ միայն ասել, որ նրա առջև հավաքականի դռները փակ չեն»,- 59-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Bild am Sonntag-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լյովն այլևս մտադիր չէ հրավիրել Մյուլերին, ինչպես նաև Մատս Հյումելսին և Ժերոմ Բոատենգին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: