Սանչոն հայտնել է, թե ինչու չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

17 Մայիսի 2019 12:44
Սանչոն հայտնել է, թե ինչու չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Դորտոմունդի «Բորուսիա»-ի վինգեր Ջեյդոն Սանչոն չի պլանավորում համալրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շարքերն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, անգլիացին գտնում է, որ «ՄՅՈՒ» տեղափոխվելը հետ քայլ կլինի, քանի որ «կարմիր սատանաներ»-ը չեն կարողացել Չեմպիոնների լիգայում հանդես գալու ուղեգիր նվաճել:

Ավելի վաղ նշվում էր, որ երիտասարդ կիսապաշտպանը մանչեսթերյան թիմի գլխավոր տրանսֆերային նպատակն էր:

Ընթացիկ մրցաշրջանում «մեղուներ»-ի կազմում Սանչոն մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 12 գոլի ու 19 փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: