«Ման. Յունայթեդ»-ը և ՊՍԺ-ն առաջարկ են կատարել Լևանդովսկու տեղափոխության վերաբերյալ

16 Մայիսի 2019 14:12
«Ման. Յունայթեդ»-ը և ՊՍԺ-ն առաջարկ են կատարել Լևանդովսկու տեղափոխության վերաբերյալ

«Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է առաջիկա ամռանը փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է Kicker-ը: 

Մյունխենյան ակումբը ցանկանում է մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր կնքել 30-ամյա խաղացողի հետ: 

Իսկ ահա լեհ ֆուտբոլիստը կարող է դիտարկել այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը: 

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը և ՊՍԺ-ն հայտ են ներկայացրել Լևանդովսկու տրանսֆերի մասին: 

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Բունդեսլիգայի 32 խաղի, դարձել 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: