«Բավարիա»-ն նույնպես միացել է Գրիզմանի տրանսֆերի համար մղվող պայքարին

15 Մայիսի 2019 19:13
«Բավարիա»-ն նույնպես միացել է Գրիզմանի տրանսֆերի համար մղվող պայքարին

«Բավարիա»-ն նույնպես միացել է Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի համար մղվող պայքարին: Այս մասին տեղեկացնում է իսպանացի լրագրող Անտոնիո Ռուիսը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի քրոջ և գործակալի՝ Մոդ Գրիզմանի հետ: 

Հիշեցնենք, որ նախօրեին ֆրանսիացի ֆուտբոլիստը հայտնել էր «Ատլետիկո»-ից հեռանալու որոշման մասին:

Հավելենք, որ խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր հավակնորդը կատալոնական «Բարսելոնա»-ն է: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: