Սանեն կարող է վերադառնալ Բունդեսլիգա

28 Ապրիլի 2019 11:47
Սանեն կարող է վերադառնալ Բունդեսլիգա

«Մանչեսթեր Սիթի»-ի վինգեր Լերոյ Սանեն, հնարավոր է, վերադառնա Բունդեսլիգա: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երիտասարդ խաղացողին իր կազմում ցանկանում է տեսնել «Բավարիա»-ն, որը փոխարինող է փնտրում Ֆրանկ Ռիբերիի համար:

Գերմանացի ֆուտբոլիստն իր հերթին դժգոհ է «Սիթի»-ում ունեցած իր կարգավիճակից, քանի որ բավարար խաղային ժամանակ չի ստանում և մտադիր է հեռանալ թիմից:

Ընթացիկ մրցաշրջանում Սանեն դարձել է 16 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: