«Շալկե-04»-ի երկրպագուն կրակայրիչով հարվածել է Սանչոյի գլխին (լուսանկարներ)

27 Ապրիլի 2019 23:03
«Շալկե-04»-ի երկրպագուն կրակայրիչով հարվածել է Սանչոյի գլխին (լուսանկարներ)

Բունդեսլիգայի 31-րդ տուրի շրջանակում կայացավ ռուրյան դերբին, որտեղ «Շալկե-04»-ը անակնկալ հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ (2:4):

Բացի բարձր արդյունավետությունից խաղն աչքի ընկավ նաև տհաճ միջադեպով: 14-րդ րոպեին, երբ «մեղուներ»-ը տոնում էին Մարիո Գյոտցեի գոլը, տանտերերի վինգեր Ջեյդոն Սանչոն հանկարծակի ափերի մեջ առավ գլուխն ու ընկավ խոտածածկին:

Ինչպես հետո պարզվեց, 19-ամյա ֆուտբոլիստի գլխին կրակայրիչով հարվածել էր հյուերերի երկրպագուներից մեկը: Այդ պահին անգլիացուն անմիջապես մոտեցավ բժշկական բրիգադը: Վայրկյաններ անց Սանչոն շարունակեց հանդիպումը:

Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպի առթիվ դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել:

Հավելենք, որ երիտասարդ խաղացողն իր 14-րդ գոլային փոխանցումն արեց Գերմանիայի ընթացիկ առաջնության շրջանակում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: