Բունդեսլիգա. «Շալկե-04»-ը ռուրյան դերբիում սպանում է Դորմունդի «Բորուսիա»-ի չեմպիոնական հույսերը (տեսանյութ)

27 Ապրիլի 2019 19:26
Բունդեսլիգա. «Շալկե-04»-ը ռուրյան դերբիում սպանում է Դորմունդի «Բորուսիա»-ի չեմպիոնական հույսերը (տեսանյութ)

Բունդեսլիգայի 31-րդ տուրի կենտրոնական խաղում ռուրյան դերբի էր. Դորտմունդի «Բորուսիա»-ին «Սիգնալ Իդունա Պարկ»-ում ցավալի պարտություն կրեց «Շալկե-04»-ից՝ 2:4 հաշվով:

14-րդ րոպեին տանտերերի առաջ մղեց Մարիո Գյոտցեն: 4 րոպե անց Կալիգուրին, հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, հավասարեցրեց խաղի հաշիվը: 28-րդ րոպեին Սանեյի ջանքերի շնորհիվ գելզերկիխենյան ակումբն առաջ անցավ հաշվի մեջ:

Երկրորդ խաղակեսի միջնամասում կարելի է ասել վճռվեց դերբիի ելքը. նախ 60-րդ րոպեին հեռացվեց թիմի ավագ Մարկո Ռոյսը, իսկ 5 րոպե անց «մեղուներ»-ը մնացին 9 հոգով. կարմիր քարտ ստացավ Վոլֆը:

62-րդ րոպեին Կալիգուրին արդեն խաղից գրավեց Ռոման Բյուրկիի պաշտպանած դարպասը՝ իր անվան դիմաց դուբլ գրանցելով: 85-րդ րոպեին Վիտսելը հույս պարգևեց դորտմունդցիներին, սակայն ընդամենը 1 րոպե անց Էմբոլոն ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

Դորտմունդի «Բորուսիա» - «Շալկե-04»՝ 2:4

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: