«Բավարիա»-ն գնել է իմ տրանսֆերը, քանի որ ես Բունդեսլիգայի լավագույն պաշտպաններից մեկն եմ. Պավար

22 Ապրիլի 2019 13:16
«Բավարիա»-ն գնել է իմ տրանսֆերը, քանի որ ես Բունդեսլիգայի լավագույն պաշտպաններից մեկն եմ. Պավար

«Շտուտգարտ»-ի պաշտպան Բենջամին Պավարը, ով ամռանը պաշտոնապես կդառնա «Բավարիա»-ի ֆուտբոլիստ, խոսել է աշխարհի չեմպիոն դառնալու, ինչպես նաև մյունխենյան ակումբ տեղափոխության մասին:

«Ինձ հիանալի եմ զգում: Նոր եմ սկսել գիտակցել, որ աշխարհի չեմպիոն եմ: Ինչ վերաբերում է Արգենտինայի դարպասին հեղինակած գոլին, հուսով եմ՝ նման բան իմ կարիերայում էլի կլինի:

Չեմ կարծում, թե «Բավարիա»-ն այդ գոլից հետո է որոշել ինձ թիմ հրավիրել: Մյունխենցիները գնել են իմ տրանսֆերը, քանի որ ես Բունդեսլիգայի լավագույն պաշտպաններից մեկն եմ: Ես լավ եմ խաղում եզրերում, իսկ տեխնիկաս էլ վատը չէ»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը:

Հիշեցնենք, որ Պավարի՝ Արգենտինայի ընտրանու դարպասին խփած գոլը Մունդիալ-2018-ում լավագույնն էր ճանաչվել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: