Բունդեսլիգայի 30-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆրայբուրգ»-ի դարպասը:
Գոլերի հեղինակ դարձան Ջեյդոն Սանչոն, Մարկո Ռոյսը, Մարիո Գյոտցեն և Պակո Ալկասերը:
Այս հաղթանակի շնորհիվ դորտմունդցիները վաստակեցին 69 միավոր և առաջատար «Բավարիա»-ին զիջում են մեկ միավորով:
«Ֆրայբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 0:4