AS. Յովիչը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն

19 Ապրիլի 2019 14:05
AS. Յովիչը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն

Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հարձակվող Լուկա Յովիչը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է AS-ը: 

Ակումբների միջև բանակցությունները առաջընթաց փուլում են, և շուտով կձևակերպվի տրանսֆերը: 

Գործարքի արժեքը գնահատվում է մոտ 70 միլիոն եվրո: 

«Այնտրախտ»-ն ավելի վաղ «Բենֆիկա»-ից գնել էր սերբ ֆուտբոլիստի տրանսֆերը և նրա հետ մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր էր կնքել: 

Ընթացիկ մցաշրջանում 21-ամյա խաղացողը մասնակցել է Բունդեսլիգայի 27 խաղի և դարձել 17 գոլի հեղինակ: 

Նախօրեին գերմանական ակումբը Յովիչի հետ միասին դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: