«Բավարիա»-ն հետաքրքրված է «Շալկե-04»-ի դարպասապահի ծառայություններով

18 Ապրիլի 2019 20:26
«Բավարիա»-ն հետաքրքրված է «Շալկե-04»-ի դարպասապահի ծառայություններով

«Բավարիա»-ն Մանուել Նոյերին արժանի փոխարինող է փնտրում, տեղեկացնում է Sport1-ը:

Ճակատագրի հեգնանքով, գերմանացու պոտենցիալ փոխարինողը հենց «Շալկե-04»-ից է: Հիշեցնենք, որ Նոյերը նույնպես մինչ մյունխենյան գրանդ տեղափոխվելը հանդես է եկել գելզերկիխենյան ակումբի կազմում:

Աղբյուրի հաղորդմամբ, Բունդեսլիգայի գործող չեմպիոնը Ալեքսանդր Նյուբելի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել գալիք ամռանը: Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականին հունիսը:

22-ամյա դարպասապահը ընթացիկ մրցաշրջանում 17 հանդիպման է մասնակցել, որոնցում 24 գնդակ է բաց թողել: Երիտասարդ խաղացողը 5 անգամ էլ անառիկ է պահել սեփական դարպասը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: