Պաշտոնական. Յովիչը մշտական հիմունքներով պայմանագիր է կնքել «Այնտրախտ»-ի հետ

17 Ապրիլի 2019 19:48
Պաշտոնական. Յովիչը մշտական հիմունքներով պայմանագիր է կնքել «Այնտրախտ»-ի հետ

«Այնտրախտ»-ը «Բենֆիկա»-ից գնել է թիմի հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սերբ ֆուտբոլիստի հետ մշտական հիմունքներով պայմանագիր է կնքվել, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականը: 

Հիշեցնենք, որ 21-ամյա խաղացողը 2017 թվականից վարձավճարով հանդես էր գալիս ֆրանկֆուրտյան թիմում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: