«Բարսելոնա»-ն այլևս հետաքրքրված չէ Յովիչի ծառայություններով

15 Ապրիլի 2019 17:20
«Բարսելոնա»-ն այլևս հետաքրքրված չէ Յովիչի ծառայություններով

«Բարսելոնա»-ն «Այնտրախտ»-ի հարձակվող Լուկա Յովիչին այլևս իր տրանսֆերային նպատակ չի համարում: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: 

Կատալոնական ակումբը համարում է, որ սերբ ֆուտբոլիստը չի կարող գնդակի հետևից նահանջել խաղադաշտի կենտրոն, ինչը չափանիշ է հանդիսանում «կապտանռնագույններ»-ի հարձակվողական ոճի համար: 

Բացի այդ, «Բարսա»-ի համար զարմանալի է, որ 21-ամյա խաղացողը սկսել է արդյունավետ խաղ ցուցադրել միայն այս մրցաշրջանում: 

Այդպիսով, երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպայքարեն «Ռեալ»-ը և «Բավարիա»-ն: 

Յովիչն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Բունդեսլիգայի 26 հանդիպման, դարձել 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: 

Հիշեցնենք, որ նրա տրանսֆերը պատկանում է «Բենֆիկա»-ին, իսկ գերմանական ակումբում նա հանդես է գալիս վարձավճարով: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: