Ռիբերին կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

15 Ապրիլի 2019 15:06
Ռիբերին կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Բավարիա»-ի վինգեր Ֆրանկ Ռիբերին, ով ապրիլին նշեց իր ծննդյան 36-ամյակը, մտադիր չէ ավարտել կարիերան: Այս մասին հայտնում է Kicker-ը:  

Ֆրանսիացու պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
 
Նրա հետ կապ են հաստատել քաթարյան երկու ակումբ: Դրանցից մեկը «Ալ-Սադդ»-ն է, ուր խաղում է իսպանացի լեգենդար կիսապաշտպան Չավին: 
 
Վետերանի ծառայություննեորվ հետաքրքրված է նաև ավստրալիական «Վեսթերն Սիդնեյ Ուոնդերերս»-ը, սակայն Քաթարի հետ կապված տարբերակները ավելի նախապատվելի են նրա համար: 
 
Ընթացիկ մրցաշրջանում Ռիբերին մասնակցել է 33 խաղի, դարձել 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: