Նոյերը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել

15 Ապրիլի 2019 11:10
Նոյերը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել

«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը վնասվածքի պատճառով ստիպված կլինի 2 շաբաթ բացակայել խաղադաշտից: Այս մասին տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Ֆորտունա»-ի դեմ խաղում և փոխարինվել էր 53-րդ րոպեին:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նոյերը «Բավարիա»-ի կազմում մասնակցել է 26 հանդիպման և բաց թողել 22 գոլ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: