Բունդեսլիգա. Մյունխենյան մեքենան չի երերում. «Բավարիա»-ն գոլառատ խաղում հաղթեց «Ֆորտունա»-ին, Կոմանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

14 Ապրիլի 2019 19:23
Բունդեսլիգա. Մյունխենյան մեքենան չի երերում. «Բավարիա»-ն գոլառատ խաղում հաղթեց «Ֆորտունա»-ին, Կոմանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում «Բավարիա»-ն հյուրընկալվելիս առավելության հասավ «Ֆորտունա»-ի նկատմամբ՝ հաշվով:

Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Կինգսլի Կոմանը: 41-րդ րոպեին ֆրրանսիացին կրկնապատկեց այն՝ իր անվան դիմաց դուբլ գրանցելով: 55-րդ րոպեին Սերժ Գնաբրին իր թիմի առավելությունը դարձրեց խոշոր: 89-րդ րոպեին տանտերերի կազմում հեղինակության գոլը խփեց Լուկեբակյոն: Մեկ րոպե անց իր հերթական գոլը խփեց նաև Լեոն Գորեցկան:

Այս խաղից հետո մյունխենյան գրանդը 67 միավորով կրկին բարձրացավ առաջին հորիզոնական: Երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիա»-ն մեկ միավոր պակաս ունի:

«Ֆորտունա» - «Բավարիա»՝ 1:4


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: