Բեկենբաուերը նշել է, թե որ իրադարձությունը կարող է դառնալ Կլոպի կարիերայի գագաթնակետը

14 Մարտի 2019 18:31
Բեկենբաուերը նշել է, թե որ իրադարձությունը կարող է դառնալ Կլոպի կարիերայի գագաթնակետը

«Բավարիա»-ի լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում մյունխենցիների պարտությունը «Լիվերպուլ»-ի դեմ տնային խաղում:

Գերմանացին բարձր է գնահատել հյուրերի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կատարած աշխատանքը:

«Կլոպի համար «Բավարիա»-ի մարզչի ղեկը ստանձնելը կարիերայի գագաթնակետ կլինի: Նա բացառիկ մարզիչ է: Երբ մարզում էր Դորտմունդի «Բորուսիա»-ն, ցույց տվեց, թե ինչ է նշանակում արագ խաղը: Նրա դավանած ոճը աչք է շոյում ու հաջողություն բերում»,- Բեկենբաուերի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը:

Հավելենք, որ մերսիսայդցիները գերմանական թիմին հաղթել էին 3:1 հաշվով ու դուրս եկել մրցաշարի 1/4 եզրափակիչ փուլ:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: