Պաշտոնական. Բալերդին՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ

14 Հունվարի 2019 19:20
Պաշտոնական. Բալերդին՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ

«Բոկա Խունիորս»-ի պաշտպան Լեոնարդո Բալերդին կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիա»-ում: Այս մասին հաղորդում է «մեղուներ»-ի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը երկարատև պայմանագիր է կնքել դորտմունդյան ակումբի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքի արժեքը կազմելու է 15 մլն դոլար:

Հիշեցնենք, որ արգենտինացու ծառայություններով հետաքրքրված էր նաև «Բարսելոնա»-ն:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: