Խամեսը փորձում է ընտրել կարիերան շարունակելու լավագույն տարբերակը

10 Հունվարի 2019 17:44
Խամեսը փորձում է ընտրել կարիերան շարունակելու լավագույն տարբերակը

«Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով ներկայում հանդես է գալիս «Բավարիա»-ում, կարիերան շարունակելու 4 տարբերակ ունի: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, «Արսենալ»-ը և «Յուվենթուս»-ը պատրաստ են հրավիրել կոլումբիացին, եթե Մադրիդի «Ռեալ»-ը և «Բավարիա»-ն որոշեն չպահել նրան:

Գերմանական կողմը պետք է որոշում կայացնի և ամբողջական տրանսֆերը գնելու համար «արքայական» ակումբին 42 մլն եվրո փոխանցի:

«Ռեալ»-ը նույնպես պատրաստ է դիտարկել խաղացողի վերադարձի տարբերակը, սակայն չի կարող երաշխավորել նրա տեղը հիմնական կազմում:

Այս խառնաշփոթից ցանկանում են օգտվել վերը նշված երկու ակումբները. «Ծեր սինյորա»-ն աչքի առաջ է պահում Կրիշտիանուի խորհուրդը, ով ցանկանում է թուրինյան գրանդում տեսնել իր նախկին խաղընկերոջը, իսկ «զինագործներ»-ը աստղային փոխարինող են փնտրում Մեսութ Օզիլին և Աարոն Ռեմսիին, ովքեր, ամենայն հավանականությամբ, կլքեն թիմը:

Նշվում է, որ 27-ամյա կիսապաշտպանը դեռևս չի կարողանում հստակ որոշում կայացնել:

Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Խամեսմ ընդամենը 8 խաղի է մասնակցել՝ դառնալով 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: