Պաշտոնական. Պավարը պայմանագիր է կնքել «Բավարիա»-ի հետ

09 Հունվարի 2019 13:50
Պաշտոնական. Պավարը պայմանագիր է կնքել «Բավարիա»-ի հետ

«Շտուտգարտ»-ի պաշտպան Բենջամին Պավարը կարիերան կշարունակի «Բավարիա»-ում: Այս մասին հայտնել է մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը:

Նրա փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը Գերմանիայի գործող չեմպիոններին կմիանա 2019 թվականի ամռանը, և կողմերը 5 տարվա պայմանագիր կկնքեն: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ աշխարհի չեմպիոնի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Բարսելոնա»-ն, սակայն տրանսֆերը տեղի չունեցավ, քանի որ գերմանական ակումբը դրա դիմաց 35 միլիոն եվրո էր պահանջում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: