Բունդեսլիգա. «Բավարիա»-ն վերջապես հաղթեց, «Բորուսիա»-ն ամրապնդեց դիրքերը. այլ արդյունքներ (տեսանյութեր)

01 Դեկտեմբերի 2018 20:28
Բունդեսլիգա. «Բավարիա»-ն վերջապես հաղթեց, «Բորուսիա»-ն ամրապնդեց դիրքերը. այլ արդյունքներ (տեսանյութեր)

Բունդեսլիգայի 13-րդ տուրում անհաջող շարքից հետո վերջապես հաղթանակ տոնեց «Բավարիա»-ն: Մյունխենցիները մրցակցի հարկի տակ Գնաբրիի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով առավելության հասան «Վերդեր»-ի նկատմամբ:

Մրցաշարի առաջատար Դորտմունդի «Բորուսիա»-ն ևս հաղթանակ տոնեց: Այս անգամ թիմն ուժեղ էր «Ֆրայբուրգ»-ից: Մյուս 2 խաղում «Հերտա»-ն մրցակցի հարկի տակ հաղթեց «Հաննովեր»-ին, «Շտուտգարտ»-ն էլ նվազագույն հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգ»-ի նկատմամբ:

Բորուսիա Դ. - Ֆրայբուրգ՝ 2:0
1:0՝ Ռոյս (40' - 11-մ.), 2:0՝ Ալկասեր (90+1')

Հաննովեր - Հերտա՝ 0:2
0:1՝ Տորունարիգա (44'), 0:2՝ Իբիշևիչ (33')

Շտուտգարտ - Աուգսբուրգ՝ 1:0
1:0՝ Դոնիս (39')

Վերդեր - Բավարիա՝ 1:2
0:1՝ Գնաբրի (20'), 1:1՝ Օսակո (33'), 1:2՝ Գնաբրի (50')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: