Զիդանի համար պայքարում «Ման. Յունայթեդ»-ը լուրջ մրցակից ունի

10 Հոկտեմբերի 2018 21:48
Զիդանի համար պայքարում «Ման. Յունայթեդ»-ը լուրջ մրցակից ունի

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիա»-ն: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Գերմանական գրանդի ղեկավարությունը անհագստացած է թիմի գրանցած վերջին արդյունքերով և դիտարկում է Նիկո Կովաչի պաշտոնանկության տարբերակը: Որպես վերջինիս փոխարինող մյունխենցիները դիտարկում են Զիդանին, ով ներկայումս աշխատանք չունի:

Ավելի վաղ, նշվում էր, որ ֆրանսիացի մարզչի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուս»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալ»-ը գլխավորել է 2016-ից մինչև 2018 թվականը և թիմի հետ մեկ անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը և երեք անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: