Բունդեսլիգա. «Բավարիա»-ն 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսանյութ)

22 Սեպտեմբերի 2018 22:45
Բունդեսլիգա. «Բավարիա»-ն 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսանյութ)

Բունդեսլիգայի 4-րդ տուրում Մյունխենի «Բավարիա»-ն հյուրընկալվեց «Շալկե 04»-ին և հաղթեց 2:0 հաշվով:

Գերմանիայի գործող չեմպիոնների կազմում գոլի հեղինակներ դարձան Խամես Ռոդրիգեսը և Ռոբերտ Լևանդովսկին:

Այս հաղթանակից հետո մյունխենյան ակումբը 12 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Շալկե»-ն վերջին տեղում է: Ակումբը դեռևս ոչ մի միավոր չի վաստակել:

«Շալկե 04» - «Բավարիա»՝ 0:2
1:0՝ Խամես (8'), 2:0՝ Լևանդովսկի (64', 11-մետր.)


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: