«Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավորություն է ունեցել տեղափոխվել Գերմանիա: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դորտմունդի «Բորուսիա»-ն պաշտոնական առաջարկով դիմել է «ծեր սինյորա»-ին, սակայն մերժում է ստացել:
Հաղորդվում է, որ նման որոշում է կայացրել թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին: Իտալացու կարծիքով՝ Մանջուկիչը դեռ պետք է «Յուվենթուս»-ին: