Դորտմունդի «Բորուսիա»-ն վարձակալել է «Ռեալ»-ի պաշտպանին

11 Հուլիսի 2018 18:07
Դորտմունդի «Բորուսիա»-ն վարձակալել է «Ռեալ»-ի պաշտպանին

«Ռեալ»-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին վարձավճարով կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»։ Այս մասին հաղորդում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մարոկկանցի պաշտպանը 2 տարի վարձավճարով հանդես կգա «Բորուսիա»-ում։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Աշրաֆ Հակիմին «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 9 հանդիպման և հեղինակել է 2 գնդակ։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: