Բունդեսլիգայում մրցավարն ընդմիջման ժամանակ թիմերին վերադարձրել է խաղադաշտ (տեսանյութ)

17 Ապրիլի 2018 22:59
Բունդեսլիգայում մրցավարն ընդմիջման ժամանակ թիմերին վերադարձրել է խաղադաշտ (տեսանյութ)

Արտառոց դեպք է տեղի ունեցել Բունդեսլիգայի «Մայնց» - «Ֆրայբուրգ» (2:0) հանդիպման ժամանակ:

Մրցավար Գվիդո Վինկմանը առաջին խաղակեսի ավարտից հետո սուլել է և թիմերին ուղարկել հանդերձարան: Քիչ անց նրա օգնականը հայտնել է, որ «Ֆրայբուրգ»-ի տուգանային հրապարակում խախտում է եղել, և պետք է 11-մետրանոց նշանակել:

Արդյունքում մրցավարը որոշել է թիմերին վերադարձնել խաղադաշտ և 11-մետրանոց հարված է նշանակել, իսկ տանտերերի կիսապաշտպան Պաբլո Դե Բլասիսը չի վրիպել նշակետից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: