Պաշտոնական. Դորտմունդի «Բորուսիա»-ն նոր պայմանագիր կնքեց Պիշչեկի հետ

13 Մարտի 2018 18:08
Պաշտոնական. Դորտմունդի «Բորուսիա»-ն նոր պայմանագիր կնքեց Պիշչեկի հետ

Դորտմունդի «Բորուսիա»-ն նոր պայմանագիր է կնքել թիմի պաշտպան Լուկաշ Պիշչեկի հետ: Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը: 

Լեհ ֆուտբոլիստն իր ներկայիս թիմի հետ մինչև 2020 թվականը նախատեսված համաձայնագիր է կնքել: 

32-ամյա խաղացողի նախորդ պայմանագրի ժամկետը դորտմունդցիների հետ լրանում էր 2019 թվականին: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: