Գվարդիոլան ապրում է մշտական վախի մթնոլորտում. «Բավարիա»-ի բժիշկ

13 Մարտի 2018 16:54
Գվարդիոլան ապրում է մշտական վախի մթնոլորտում. «Բավարիա»-ի բժիշկ

«Բավարիա»-ի բժիշկ Հանս Վիլհելմ Մյուլլեր-Վոլֆարտն իր գրքում պատմել է «Ման. Սիթի»-ի ներկայիս և «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հոգեբանական առանձնահատկությունների մասին:

«Կարծում եմ, որ Գվարդիոլան վստահ չէ իր ուժերի վրա, և ամեն ինչ անում է, որ թաքցնի դա մարդկանցից:

Դրա պատճառով նա ապրում է մշտական վախի մթնոլորտում: Պատճառը պարտությունը չէ, այլ սեփական իշխանությունն ու ուժը կորցնելու վախը»,- գրել է բժիշկն իր գրքում:

Հիշեցնենք՝ 2013-2016 թվականներին Գվարդիոլան աշխատել է մյունխենյան ակումբում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: