«Շալկե»-ն նահանջելու տեղ չունի. Նոյեր

03 Փետրվարի 2017 11:51
«Շալկե»-ն նահանջելու տեղ չունի. Նոյեր

«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը կիսվել է Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի «Շալկե 04»-ի դեմ խաղի իր սպասումներից:

«Գիտենք, որ մեզ բարդ խաղեր են սպասվում: Ցանկանում ենք ցուցադրել մեր լավագույն խաղը և կփորձենք դա անել շաբաթ օրը: «Շալկե»-ն հիմա շատ բարդ վիճակում է, նրանք նահանջելու տեղ չունեն, և դա վտանգավոր իրավիճակ է: Մեր դեմ խաղում մրցակիցը կփորձի բարելավել իր դիրքը մրցաշարային աղյուսակում: «Շալկե»-ի կազմում շատ լավ ֆուտբոլիստներ կան, ձմեռային դադարի ժամանակ նրանք էապես ուժեղացել են: Մենք պետք է ուշադիր լինենք:»- ասել է Նոյերը, ով հանդիսանում է Գենզելկիրխեն քաղաքը ներկայացնող ակումբի սան:

«Բավարիա»-«Շալկե 04» հանդիպումը կկայանա փետրվարի 4-ին, Երևանի ժամանակով ժամը 19:30-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: