«Մեց» - ՊՍԺ՝ 1:5. Մբապեի՝ նորամուտի խաղում խփած գոլն ու Կավանիի դուբլը (տեսանյութ)

09 Սեպտեմբերի 2017 00:34
«Մեց» - ՊՍԺ՝ 1:5. Մբապեի՝ նորամուտի խաղում խփած գոլն ու Կավանիի դուբլը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Մեց»-ին: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:5 հաշվով: Փարիզյան ակումբի կազմում իր նորամուտը նշեց Կիլիան Մբապեն:

Հարկ է նշել, որ հանդիպման 56-րդ ոպեին, երբ հաշիվը դեռ 1:1 էր, մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց «Մեց»-ի պաշտպան Բենուս Ասու-Էկոտոյին: Դրվագից 3 րոպե անց Մբապեն առաջ մղեց իր թիմին՝ բացելով իր գոլերի հաշիվը ՊՍԺ-ում: Դրանից հետո փարիզցիները ևս երեք գնդակ խփեցին՝ հաշիվը դարձնելով խոշոր: Դուբլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին:

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն շարունակում է պահպանել իր 100-տոկոսանոց ցուցանիշը: 5 խաղից հետո թիմն ունի 15 միավոր: Փարիզյան ակումբին կարող է հավասարվել միայն «Մոնակո»-ն, եթե սեպտեմբերի 9-ին հաղթի «Նիս»-ին:

«Մեց» - ՊՍԺ՝ 1:5
1:0 Կավանի (31), 1:1 Ռիվիեր (37'), 1:2 Մբապե (59'), 1:3 Նեյմար (69'), 1:4 Կավանի (75'), 1:5 Մոուրա (87')

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: