«Մեց» - «Մոնակո»՝ 0:1. մոնեգասկները հաղթանակ կորզեցին Ֆալկաոյի գոլի շնորհիվ (տեսանյութ)

19 Օգոստոսի 2017 00:36
«Մեց» - «Մոնակո»՝ 0:1. մոնեգասկները հաղթանակ կորզեցին Ֆալկաոյի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում երկրի գործող չեմպիոն «Մոնակո»-ն հյուրընկալվել էր «Մեց»-ին: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0:1 հաշվով: Խաղի միակ և մոնեգասկների համար հաղթական գնդակը 78-րդ րոպեին խփեց Ռադամել Ֆալկաոն: Հարկ է նշել, որ սա Լեոնարդո Ժարդիմի թիմի համար 15-րդ անընդմեջ հաղթանակն էր Ֆրանսիայի առաջնությունում:

Լիգա 1-ի ընթացիկ մրցարջանում «Մոնակո»-ն դեռևս 100-տոկոսանոց արդյունք ունի: Թիմը երեք խաղերում տարել է նույնքան հաղթանակ՝ արդյունքում իր հաշվին գրանցելով 9 միավոր: «Մեց»-ը դեռևս ոչ մի միավոր չի վաստակել:

«Մեց» - «Մոնակո»՝ 0:1
0:1 Ֆալկաո (78')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: