Մոուրինյոն մերժել է ֆրանսիական թիմի առաջարկը

09 Հոկտեմբերի 2019 22:46
Մոուրինյոն մերժել է ֆրանսիական թիմի առաջարկը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել «Լիոն»-ը: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբի սեփականատեր Ժան-Միշել Օլան զանգահարել է պորտուգալացուն և առաջարկել գլխավորել թիմը, սակայն վերջինս մերժել է:

Նշվում է, որ փորձառու մասնագետը սպասում է ԱՊԼ-ից իր առաջարկին:

Ավելի վաղ, տեղեկություններ կային, որ Մոուրինյոյի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմ»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: