Բոլորը գիտեն, թե ինչ է եղել ամռանը. Նեյմար

09 Հոկտեմբերի 2019 22:02
Բոլորը գիտեն, թե ինչ է եղել ամռանը. Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ հիմա երջանիկ է փարիզյան գրանդում:

«Երջանիկ եմ, որ խաղում եմ ակումբում և հավաքականում: Բոլորը գիտեն, թե ինչ է եղել ամռանը, ՊՍԺ-ից հեռանալու իմ ցանկության մասին: Միևնույն ժամանակ հիմա ես երջանիկ եմ: Ամեն ինչ կանեմ, որպեսզի օգնեմ թիմին նոր մրցանակներ նվաճել»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Daily Mercato-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 5 հանդիպման ու դարձել 4 գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: