ESPN. Վենգերը պատրաստ է վերսկսել կարիերան, հայտնի է նրա պոտենցիալ ակումբի անունը

08 Հոկտեմբերի 2019 18:08
ESPN. Վենգերը պատրաստ է վերսկսել կարիերան, հայտնի է նրա պոտենցիալ ակումբի անունը

«Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դեմ չէ վերսկսել մարզչական կարիերան: Այս մասին հայտնում է ESPN-ը: 

Ֆրանսիացի մասնագետին հետաքրքիր է «Լիոն»-ի տարբերակը, նա կցանկանար որքան հնարավոր է շուտ վերադառնալ աշխատանքին: 

69-ամյա մարզչի թեկնածությունը հետաքրքիր է ֆրանսիական ակումբի նախագահ Ժան-Միշել Օլասին, նա վաղուց էր ցանկանում հրավիրել Վենգերին: 

Հարկ է նշել, որ Լորան Բլանը նախկինի պես համարվում է «Լիոն»-ը գլխավորելու ֆավորիտ թեկնածուն: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: